տուն ՍՊՈՐՏ «Ինտերն» ու «Յուվենտուսը» կփորձեն ձեռք բերել Նգոլո Կանտեին

«Ինտերն» ու «Յուվենտուսը» կփորձեն ձեռք բերել Նգոլո Կանտեին

998

Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը», հաղորդում է իտալական Repubblica-ն։

Կանտեի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել համագործակցությունն անգլիական ակումբի հետ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Կանտեն վնասվածք է ստացել մրցաշրջանի սկզբում եւ դեռ շարունակում է վերականգնվել։ Նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

Նախորդ հոդվածըԻ՞նչ վտանգավոր հայտարարություններ է երեկ կրկին արել Նիկոլը Արցախի հարցով. Արմեն Աշոտյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդ հոդվածըՈղբերգական դեպք Տավուշի մարզում․ ըստ մոր հայտարարության՝ 18-օրական տղա երեխան հանկարծամահ է եղել