տուն ՍՊՈՐՏ Կատարում կայացավ FIFA-ի 2022թ. Աշխարհի գավաթի բացման արարողությունը (Լուսանկարներ)

Կատարում կայացավ FIFA-ի 2022թ. Աշխարհի գավաթի բացման արարողությունը (Լուսանկարներ)

1096

Կատարի մայրաքաղաք Դոհայում` «Էլ Բայտ» մարզադաշտում, կայացավ աշխարհի 22-րդ առաջնության բացման պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ ժամ տևած բացման արարողությանը մասնակցեց հոլիվուդյան աստղ Մորգան Ֆրիմանը: Լուսային շոուին հաջորդեց աշխարհի առաջնության ամենահայտնի երգերով և պարերով լի ներկայացումը: Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին): Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր:

Նախորդ հոդվածըՌուս խաղաղապահներն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Վալենսիայի դուբլն ու Էկվադորի հաղթանակը բացման խաղում