տուն ՊԱՏԱՀԱՐՆԵՐ Կրակոցներ Արարատի մարզում. հայտնաբերել են թիրախ ավտոմեքենան

Կրակոցներ Արարատի մարզում. հայտնաբերել են թիրախ ավտոմեքենան

3840

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ձևակերպված փաստաթղթեր են ստացվել օգոստոսի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղանիստ գյուղում կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչ 46-ամյա Անուշավան Հ.-ին պատկանող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, հայտնաբերել են Անուշավան Հ.-ին պատկանող ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի դիմապակու վրա առկա են եղել կրակոցի 4 հետքեր: Թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, Մասիսի ոստիկանությունում ու Մասիսի քննչական բաժնում պարզվում է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով օպերատիվ տեղեկությունները, որոնք հավաստի են եղել, ոստիկանության Մասիսի բաժնում ստացվել էին Ազգային  անվտանգության ծառայությունից:

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈւ կրակոցից զինվոր է զոհվել. ՀՀ ՊՆ
Հաջորդ հոդվածըԿրեմլից հաստատել են՝ Պուտինը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին