տուն ԺԱՄԱՆՑ Դուբայում մեկնարկում է աշնանային սեզոնը

Դուբայում մեկնարկում է աշնանային սեզոնը

140

Դուբայում աշնանային սեզոնի մեկնարկին միշտ անհամբերությամբ են սպասում։ Ամառային արձակուրդներից հետո կրկին իրենց դռներն են բացում սիրված տեսարժան վայրերը, զբոսայգիները և դիտահարթակները, որոնք փակ են լինում ամռան ամիսներին:  Քաղաքը սպասում է նոր բացահայտումների, փառատոների և ցուցահանդեսների:

Դուբայն այս աշնանը ճանապարհորդներին կառաջարկի ավելի շատ հնարավորություններ հետաքրքիր ժամանցի համար՝ անապատի տպավորիչ արկածներից և skydiving-ից մինչև գաստրոնոմիական փորձառություններ և համաշխարհային բրենդների նորաձևության ցուցադրություններ: Դուբայը խոստանում է յուրաքանչյուրին հանգստի անմոռանալի պահեր։

Սեպտեմբերի 15-ին կվերաբացվի Dubai Miracle Garden-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղիկների այգին,  որի հիմնական գրավչությունը հայտնի շենքերի և ճարտարապետական կառույցների ճշգրիտ կրկնօրինակներն են՝ պատրաստված 50 միլիոն տնկված ծաղիկներից, ինչպես նաև Սիրո ծառուղու սրտաձև կամարները, որոնք սիրելի են հատկապես այգում զբոսնող սիրահար զույգերի համար:

Սեպտեմբերի 16-ին իր աշխատանքը կվերսկսի շատերի կողմից սիրված Hot Air Balloon-ը՝ օդապարիկով թռիչքներ Արաբական անծայրածիր անապատի վրայով: 1200 մետր բարձրության վրա ճանապարհորդները կտեսնեն անծայրածիր ավազաբլուրներ, արածող վիթեր և գեղատեսիլ Հաջարի լեռները:

Կվերսկսեն երկար սպասված էքսկուրսիոն ծրագրերը դեպի Հաթայ, որը հայտնի է իր հիասքանչ լեռնային լանդշաֆտներով: Հին ժամանակներում այս փոքրիկ քաղաքը հայտնի էր իր ռազմական ամրոցով և փոքր ֆերմերային տնտեսություններով, իսկ այսօր այն դարձել է գրավիչ վայր ակտիվ հանգստի և գեղեցիկ բնության սիրահարների համար։ Զբոսաշրջիկների շրջանում հատկապես տարածված են տարբեր բարդության երթուղիներով հեծանվային տուրերը, Hatta Dam լճի վրա կայակինգը և ձիավարությունը լեռնային հիասքանչ տեսարանների ֆոնին:

Աշնանային սեզոնը խոստանում է հագեցած լինել հետաքրքիր փառատոններով ու ցուցահանդեսներով։ Հոկտեմբերի 10-ից 15-ը Դուբայում կանցկացվի Արաբական Dubai Fashion Week (DFW) նորաձեւության շաբաթը, որը Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթների հետ միասին ճանաչված է որպես 5 կարևորագույն միջազգային նորաձևության շաբաթներից մեկը: Dubai Fashion Week-ի մասնակիցներն են լինելու տաղանդավոր դիզայներներ ԱՄԷ-ից, Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Ասիայից և Ամերիկայից: Միջոցառումը մարդկանց ուշադրությունը կհրավիրի ստեղծագործական և նորաձեւության ոլորտներում քաղաքի ակնառու նվաճումների վրա:

Նոյեմբերի 16-ից 19-ը Դուբայում սպասվում է Dubai Desert Classic & DP World Tour առաջնության գոլֆի մրցաշարը, որին կմասնակցեն միջազգային լավագույն գոլֆիստները: Այս մարզաձևի սիրահարները կկարողանան ինչպես հետևել մրցաշարերին, այնպես էլ խաղալ Emirates Golf Club-ի, Dubai Creek Golf & Yacht Club-ի և Jumeirah Golf Estates-ի հիանալի գոլֆի դաշտերում:

Գոլֆի մրցաշարին զուգահեռ՝ նոյեմբերի 16-ից 20-ը, քաղաքում կանցկացվի Dubai Watch Weekցուցահանդեսը։ Այս ընթացքում ոլորտի փորձագետներն ու մասնակիցները կկարողանան կիսվել գիտելիքներով, հաստատել նոր բիզնես կապեր և ձեռք բերել գործընկերներ։Ակնկալվող մասնակիցների թվում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Akrivia, Audemars Piguet, Bvlgari, MB&F, TAG Heuer, Breitling, Greubel Forsey, Ulysse Nardin, Montblanc և այլն։

Էքստրիմի իսկական սիրահարների համար Դուբայն առաջարկում է անմոռանալի «թռիչքի» փորձառություն  Skydive Dubaiէքստրեմալ սպորտի կենտրոնում։ Այստեղ դուք պարաշյուտով տպավորիչ թռիչք կունենաք լեգենդար Palm Jumeirah կղզու կամ Արաբական անապատի վրայով: Նրանք, ովքեր արդեն նմանատիպ փորձ ունեն, կարող են փորձել սոլո կամ համատեղ թռիչքներ։ Սկսնակները չպետք է անհանգստանան՝ իրենց մանրակրկիտ կպատրաստեն հրահանգիչները թռիչքից առաջ:

Աշխարհի ամենաերկար քաղաքային զիփլայնը՝ Xline Dubai-ը, հասանելի կլինի Dubai Marina-ում, որը նաև հայտնի է իր մեծ արագությամբ։ Քաղաքային երկնաքերերով և Marina-ում  խարսխված սուպերզբոսանավերով շրջապատված մեկ կիլոմետր երկարությամբ թռիչքուղու վրա դուք կարող եք զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն։

Ամենախիզախները կարող են փորձել իրենց և քայլել երկնաքերի եզրով հայտնի Edge Walk -ի բաց տարածքում: Այս տպավորիչ ատրակցիոնը գտնվում է Address Sky View հյուրանոցի տանիքում՝ Դուբայի սրտում՝ 219 մետր բարձրության վրա:  Այնուհետև կարող եք ուսումնասիրել երկհարկանի Sky Observatory դիտահրապարակը, քայլել հյուրանոցի երկու աշտարակները միացնող ապակե 46 մետրանոց կամուրջի վրայով և Դուբայի գլխավոր տեսարժան վայրերի ֆոնին սահել Sky Glass Slide-ով՝ 53-րդ հարկից մինչև ներքև։

Աշունը իդեալական ժամանակ է էմիրությունը բացահայտելու համար: Անկախ ճանապարհորդության նպատակից՝ լինի դա արկածային արձակուրդ, կարճատև ճանապարհորդություն, թե հանգստի նպատակով արձակուրդ: Դուբայն իր զբոսաշրջիկներին խոստանում է բազմաբնույթ և հիշարժան հանգիստ:

DUBAI, UNITED ARAB EMIRATES – JANUARY 27: Tommy Fleetwood of England places a tee shot on the eighth hole during the final round of the Omega Dubai Desert Classic on the Majlis Course at the Emirates Golf Club on January 27, 2019 in Dubai, United Arab Emirates. (Photo by David Cannon/Getty Images)
Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի բնակիչների հիշատակին կանգնեցված հուշարձանը